Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կառավարության ծրագիրն ընդունվեց

Կառավարության ծրագիրն ընդունվեց
08.06.2018 | 13:59

Նիկոլ Փաշինյանի Կառավարության ծրագրին խորհրդարանը հավանություն տվեց 62 կողմ, 39 դեմ հարաբերակցությամբ:
Քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արդեն հայտարարել էր, որ ապահովելու են անհրաժեշտ ձայները, որ չխոչընդոտեն կառավարության գործունեությանը․«Ինչպես ընդունված է ասել այս օրերին՝ թողնենք աշխատեք: Բայց հորդորում ենք ձեզ հանկարծ ձեր աշխատանքային ոճով չմոտենաք, ինչպես ծրագրի մշակմանն եք մոտեցել»: ՀՀԿ-ականները քննադատեցին Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ խորհրդարան բերված փաստաթուղթը ցանկությունների ու երազանքների հուշագիր է, բայց ոչ ծրագիր։ «Խնդրում եմ, բացատրեք ինչ է սա․ ծրագի՞ր է, սուրճի սեղանի շուրջ ցանկությունների ժողովածու՞ է»: ԱԺ փոխնախագահն ասում էր, թե Փաշինյանին փոխանցել են 7,5 տոկոս աճ ունեցող տնտեսություն, բայց այս ծրագրում թվեր չկան․ «Ինչու՞: Հրաժարվե՞լ եք թռիչքային զարգացման գաղափարից»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ ելույթում հակադարձեց՝ թվե՞ր եք ուզում, կհրապարակի. «Ինչպիսի՞ն է արդեն Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը: Ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո: Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանում արտոնյալների տոկոսը: Զրո: Հայաստանում խոշոր բիզնեսը ամսական ինչքա՞ն նալոգ պետք է տա հանրապետության վարչապետին: Զրո: Եվ եթե հարց է, թե հեղափոխությունը էդ ինչ ա փոխելու խոշոր և մանր եղջերավոր անասունների կյանքում և իրավունքների մեջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ խոշոր և մանր եղջերավոր անասունները այս պահից սկսած ստացել են իրավունք արտահանվելու առանց վարչապետի եղբոր դաբրոյի»:

Արմեն Աշոտյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե ՀՀԿ-ն միակ ընդդիմությունն է․ «Դուք երանի կտայիք, որ այսպիսի քաղաքական ընդդիմություն ունենայիք երբևէ: Ինստիտուցիոնալ, գիտակ, մասամբ մեղավոր գուցե ձեր ասած խնդիրների մեջ, թշնամի չենք, հակառակորդ չենք: Քաղաքական մրցակից ենք: Հենվեք մեզ վրա: Հիշեք խոսքս․ այդ զարգացումների ընթացքում մեր կարիքը շատ եք զգալու»: Արմեն Աշոտյանն իր ելույթում անդրադարձավ Փաշինյանի կառավարության մաս կազմած «Ծառուկյան» դաշինքին․ «Վերջ ի վերջո ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ»: Միքայել Մելքումյանը անպատասխան չթողեց Աշոտյանի հեգնանքը․ «Պարոն Աշոտյանին ես խնդրում եմ ինքը գնա և էներգետիկ շարժման ժամանակ Բաղրամյան փողոցում տեսնի, թե հազարավոր մարդիկ ինչ էին խոսում: Ինքն էլ ներկա էր: Հիշեք էներգետիկ շարժումը և թե Աշոտյանը ով էր հեղափոխությունից առաջ»:

Դիտվել է՝ 2589

Մեկնաբանություններ